SolvX ակադեմիայում իրականացվում են նախագծեր երկու տարբեր ձևաչափերով՝ խնդրահեն, երբ նախագծի նպատակը և տեխնիկական պահանջները ձևակերպվում են դասավանդողի կողմից, և աշակերտահեն, երբ ակադեմիայի սաները ինքնուրույն են ձևակերպում հարցադրումները՝ դասավանդողների հետ քննարկումների արդյունքում։ Նախագծահեն կրթությունը նպաստում է տեսական գիտելիքի և գործնական հմտությունների միջև եղած կապերի բացահայտմանը և դրանց զարգացմանը։
SolvX ակադեմիայում առաջարկվող միջմոդուլային նախագծերը կարող են հետաքրքրել բնագիտամաթեմատիկական ուղղվածություն ունեցող երեխաներին, ովքեր ցանկանում են ստեղծել իրական խնդիրներ լուծող ինժեներական համակարգեր։