SolvX Academy

STEM կրթության ապագան
STEM միջառարկայական կրթական ծրագրերը ներկայումս արագորեն զարգանում են։ Դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում հաճախակի են իրականացվում այնպիսի նախագեր, որի ընթացքում երեխաները ուսումնասիրում են տարբեր բնագիտամաթեմատիկական առարկաներ։ Աշակերտները կատարում են գիտափորձեր, մասնակցում են ինժեներական աշխատանքներին և կյանքի են կոչում իրենց սեփական մտահաղացումները։ Մեծանում է նաև արհեստական բանակության, մեքենայական ուսուցման և վիրտուալ իրականության տեխնոոգիաների կիրառության անհրաժեշտությունը STEM կրթակարգերում։

STEM կրթության զարգացման արդի միտումներից է արհեստական բանականության(AI) և մեքենայական ուսուցման(ML) ինտեգրումը ուսումնական ծրագրերին, որը կարող է օգտակար լինել դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ AI գործիքներ կիրառելով հնարավոր է գեներացնել նոր մտահաղացումներ, առավել արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, կատարել ծավալուն հաշվարկային գործողություններ և այն։

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների(AR/VR) կիրառումը նույնպես թույլ է տալիս բարձրացնել դասապրոցեսսների արդյունավետությունը։ Նման տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս երեխաներին կատարել վիրտուալ լաբորատոր փորձարկումներ և իրականացնել վիրտուալ այցեր դեպի թանգարաններ ու գիտահետազոտական կենտրոններ։

STEM Expo
STEM EXPO-ն լայնածավալ միջոցառում է, որի նպատակն է ցուցադրել STEM կրթական ոլորտի զարգացման միտումները և տեխնոլոգիական առաջընթացը։ Ցուցահանդեսի օրակարգում ներառված են ինտերակտիվ առաջադրանքներ, գործնական սեմինարներ և պանելային քննարկումներ, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետները։ Աշակերտները, ուսուցիչները և STEM համայնքի մյուս անդամները EXPO-ի ընթացքում հնարավորություն են ստանում ուսումնասիրել տարատեսակ ինժեներական մտահաղացումներ, շփվել և կարծիքներով փոխանակվել STEM տարբեր առարկաների փորձագետների հետ և առավել ընդլայնված պատկերացում կազմել ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ։

Հանդիպման օր տեղական համայնքներում
Հանդիպման օր կազմակերպելու գլխավոր նպատակն է ոլորտում քիչ ներգրավածություն ունեցող խմբերին ծանոթացնել STEM-ի զարգացման միտումների հետ և նրանց փորձել ներգրավել STEM կրթական համայնքին։ Այս միջոցառման շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, որոնք օգնում են մասնակիցներին առավել մոտիկից բացահայտել STEM ոլորտը։ Օրվա ընթացքում քննարկումներ են ծավալվում ծրագրավորման, ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտներում առկա մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվում են STEM հաջողության պատմություններ։ Տարածքում գործում են տեղեկատվական տաղավարներ, որոնք խորհրդատվություն են տրամադրում STEM ոլորտում առկա մասնագիտական հնարավոր ուղիների վերաբերյալ։

STEM կրթության ազդեցությունը հասարակության վրա
Ներկայումս STEM կրթության կարևորությունը անչափ մեծ է։ Հաստատուն STEM կրթակարգի ձևավորումը և ամրապնդումը օգնում է երեխաների շրջանում զարգացնել այնպիսի որակներ և հատկանիշներ, ինչպիսիք են նախաձեռնողականությունը, ստեղծարարությունը և քննադատողականությունը։

STEM դասընթացներ իրականացնելու ընթացքում հաճախակի դիտարկվում են շրջակա միջավայրում առկա խնդիրները, և քննարկումներ են ծավալվում վերջիններիս համար լուծումներ մշակելու վերաբերյալ։ Արդյունքում աշակերտները սկսում են գիտակցել, որ իրենք իրենց քայլերով և մտահաղացումներով կարող են կատարել դրական փոփոխություններ՝ փորձելով լուծել տարատեսակ համայնքային մեծ և փոքր խնդիրներ։

Դասընթացների ընթացքում իրականացվող նախագծերը միտված են լինում ստեղծագործ մտքի զարգացմանը։ Աշակերտները կատարում են հետազոտական աշխատանք՝ եզրահանգելով որոշակի եզրակացությունների և կախված տվյալ խնդրի դրվածքից առաջարկում են իրենց սեփական լուծումները։

STEM առարկաների ուսումնասիրումը զարգացնում է նաև քննադատողական մտածելակերպը, քանի որ աշակերտները շարունակաբար սովորում են կատարել դիպուկ հարցադրումներ, արտահայտում են իրենց սեփական կարծիքը տարբեր թեմաների վերաբերյալ և գիտափորձերի օգնությամբ համոզվում են տեսականորեն ստացված գիտելիքի ճշմարտացիության մեջ։

Ձևավորված STEM կրթակարգ ունենալը բարձրացնում է հասարակության ընդհանուր գիտակցության մակարդակը, քանի որ այն երեխաներին զինում է բավարար տեսական և գործնական գիտելիքներով՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։