Խնդիրներ առաջադրելու և դրանք լուծելու ունակությունը ներկայումս չափազանց կարևոր հմտություն է, որը շարունակաբար զարգացնելու արդյունքում մարդիկ դառնում են առավել ճկուն՝ նորը սովորելու տեսանկյունից և ամրապնդվում է քննադատողական մտածելակերպը, ինչն այդքան արժևորվում է մեր օրերում։ SolvX ակադեմիայում դասավանդվում և գործնական աշխատանքների օգնությամբ ամրապնդվում են այն բոլոր գործիքակազմերն ու մոտեցումները, որոնք կարող են օգտագործվել դպրոցահասակ աշակերտների կողմից տարբեր իրավիճակներում՝ խնդիրներ վերհանելիս և լուծումներ մշակելիս։ Մոդուլի ընթացքում ձեռք բերած գիտելիքները նպաստում են նախաձեռնողականության և առաջնորդական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը։
Մոդուլի նպատակները․
- Ծանոթանալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ հմտությունների կարևորությունը և՛ մասնագիտական և՛ անձնական համատեքստերում
- Ուսումնասիրել խնդիրների լուծման տարատեսակ մեթոդաբանություններ
- Քննադատական մտածողության և վերլուծական հմտությունների զարգացմանն ուղղված առաջադրանքերի և հանձնարարությունների իրականացում
- Հասկանալ հարմարվողականության և ստեղծագործականության կարևորությունը՝ տարբեր իրավիճակներից ելքեր փնտրելու ընթացքում