Ավտոմատացված համակարգերը շրջապատում են մեզ ամենուր։ Այժմ արդեն արտադրվում են լիարժեքորեն ինքնաբերաբար կառավարվող ավտոմեքենաներ, «Խելացի տներ», «Խելացի ջերմոցներ» այլ տեսակի չափազանց բարդ համակարգներ, որոնք միտված են մեր կյանքը դարձնել առավել հարմարավետ։ Նման ավոտմատացված համակարգերում միմյանց հետ սինխրոն կերպով գործում են տարատեսակ հանգույցներ, որոնք թեև ունեն տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններ, սակայն նրանց բոլորի նպատակն է ապահովել համակարգի կայուն աշխատանքը։ Python ծրագրավորման լեզվով ավտոմատացված համակարգերի ուսումնասիրումը սաներին հնարավորություն է ընձեռում ընկալել և գործնական աշխատանքների օգնությամբ ամրապնդել ծրագրավորման, էլեկտրոնիկայի և բուն մեխանիկական ինժեներական լուծումներ մշակելու միջև եղած փոխկապակցվածությունը։
Մոդուլի նպատակներ
- Ուսումնասիրել ավտոմատացված համակարգերի զարգացման էվոլյուցիան
- Ունենալ համապարփակ պատկերացում ավտոմատացված համակարգերի առանցքային բաղադրիչների վերաբերյալ
- Ուսումնասիրել Python ծրագրավորման լեզուն և տեսնել նրա կիրառություն ավտոմատացված համակարգերում
- Իրական նախագծեր կատարելով ամրապնդել ստացված տեսական գիտելիքը