Մոդուլի դասավանդման ընթացքում սաները ծանոթանում են Հին, Միջին և Նոր դարերում մարդկության կողմից ստեղծված տարբեր մեխանիզմների և մեքենաների կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկություններին։ SolvX Academy-ի անբաժան մասն է կազմում ոչ միայն առկա կրթական նյութի ուսումնասիրումը, այլ նաև ստեղծագործական ինժեներական աշխատանքների իրականացումը, ինչպիսիք են օրինակ հողմաղացի փոքր մոդելի, արեգակնային համակարգի պարզեցված մոդելի և ռեդուկտորի կառուցումը։ Որպես եռաչափ մոդելավորման միջավայր ընտրված է FreeCAD ծրագրային ապահովումը, որի շրջանակներում կատարվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային նախագծային առաջադրանքներ։ Արդյունքում աշակերտների կողմից նախագծվում և եռաչափ տպիչի օգնությամբ կյանքի են կոչվում տարատեսակ մտահաղացումներ։
Մոդուլի նպատակները.
- Ուսանողներին ծանոթացնել եռաչափ մոդելավորման սկզբունքներին և կիրառություններին։ Ներկայացնել տարածված 3D մոդելավորման միջավայրերը։
- Խորությամբ ուսումնասիրել FreeCAD մոդելավորման միջավայրը։
- Առաջադրանքների և խմբային հանձնարարությունների օգնությամբ զարգացնել աշակերտների տարածական պատկերացումը։
- Ճարտարագիտական նախագծեր իրականացնելու շնորհիվ ամրապնդել ստացված տեսական գիտելիքը։
- Ծանոթանալ եռաչափ տպիչների կառուցվածքին և տպագրության հիմունքներին։