Հաշվարկներն իրական աշխարհում

Դպրոցահասակ աշակերտները մաթեմատիկայի դասաժամերին հաճախակի բախվում են այնպիսի խնդրի, երբ նրանց տրվում է գլխավորապես տեսական խտացված գիտելիք, և կապը իրական աշխարհի հետ այդքան էլ շոշափելի չէ։ Արդյունքում,մաթեմատիկան հանդես է գալիս սոսկ առանձին գիտություն և բավարար չափով չի արտացոլվում մաթեմատիկայի կապն այլ առարկաների հետ, մինչդեռ մաթեմատիկան հանդիսանում է բնագիտական առարկաների հիմքը, իսկ մաթեմատիկական կարողունակության զարգացումը նպաստում է ոչ միայն բնագիտական, այլ նաև հումանիտար գիտություններում քննական մտքի զարգացմանը։  «Հաշվարկներն իրական աշխարհում» մոդուլի շրջանակներում ակադեմիայի սաները անհրաժեշտ տեսական գիտելիքները ստանալուն զուգընթաց նաև իրական կյանքից վերցված օրինակների, սիմուլացիաների ու փորձերի  վրա տեսնում և  ուսումնասիրում են մաթեմատիկա առարկայի ողջ գեղեցկությունը: Մոդուլում առկա նյութերը սահուն անցումներով ցուցադրում են մաթեմատիկա առարկայի կապն այլ բնագիտական առարկաների հետ։ Դասընթացի  ընթացքում ուսումնասիրվում են հետևալ թեմաները՝ մաթեմատիկայի դերը STEM-ում, տիեզերական մարմինների շարժումների ուսումնասիրություն, մաթեմատիկայի կիրառությունը ճարատարապետությունում, և այլն։

Մոդուլի նպատակներ

  1. Հասկանալ մաթեմատիկա առարկայի կիրառությունը իրական կյանքում
  2. Ուսումնասիրել և խորությամբ ընկալել մաթեմատիկայի և այլ STEM առարկաների միջև գոյություն ունեցող կապը