Երեխաների զգալի մասը հաճախակի բախվում է մի խնդրի, երբ չի կարողանում կողմնորոշվել, թե ո՞ր մասնագիտությունն է իրեն առավել համապատասխան և հոգեհարազատ։ Մյուս կողմից, աշխատաշուկան փոփոխվում է մեծ արագությամբ՝ որի հետևանքով ձևավորվում են տարատեսակ մասնագիտություններ։ Հաճախ են դեպքերը, երբ ինֆորմացիայի պակասի կամ ոչ ճիշտ ուղղորդման հետևանքով սովորողներն ընտրում են ոչ արդիական մասնագիտություններ։ SolvX Academy-ն առաջարկում է կրթական մոդուլ, որի շրջանակներում երեխաներին համակարգված կերպով մատուցվում է այն գիտելիքը, որի յուրացումը թույլ է տալիս, որպեսզի սաները ավելի հստակ, պարզ և ամբողջական կարողանան տեսնել իրենց անձնային և գործնական հմտությունները և ըստ այդմ ի վիճակի լինեն առավելի ճշգրիտ կողմնորոշվել՝ մասնագիտական ընտրություն կատարելու տեսանկյունից։
Մոդուլի նպատակներ
- Բացահայտել STEM ոլորտում առկա մասնագիտական լայն շրջանակի հնարավորությունները
- Ուսումնասիրել STEM ոլորտում աշխատաշուկայի զարգացման միտումները
- Փափուկ հմտությունների զարգացում