Հետազոտական աշխատանք իրականացնելը մեծապես նպաստում է մարդու մտավոր ունակությունների բացահայտմանը և զարգացմանը, քանի որ աշակերտը ձգտում է գտնել ու դասակարգել իրեն անհրաժեշտ թվացող օգտակար ինֆորմացիան՝ նրանից քաղելով կարևորագույնը։ Արդյունքում երեխան սովորում է ձևակերպել իրեն հետաքրքրող խնդիրը, վերլուծել առկա ինֆորմացիան, ինքնուրույն նախագծել փորձ` իր ենթադրությունները ստուգելու համար, և, ինչը պակաս կարևոր չէ, ճշգրիտ ու հետաքրքիր ներկայացնել արդյունքը լսարանին։ Սույն ուսումնական մոդուլի շրջանակներում ուսումնասիրվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են գիտական և ոչ գիտական մոտեցումները, հետազոտական հարցադրումների ձևակերպումը, տվյալների վերլուծության ընթացքում կիրառվող մեթոդները և այլն։
Մոդուլի նպատակները
- Հասկանալ հիպոթեզների ձևակերպման կարևորությունը՝ խնդիրների լուծման և հետազոտական աշխատանք իրականացնելու ընթացքում
- Վարկածների գրագետ և ճշգրիտ ձևակերպում
- Տվյալների հավաքագրման գործիքների ուսումնասիրում