«Փոքրիկ հողմաէլեկտրակայան»

Հողմաէլեկտրակայանները քամու շարժման էներգիան էլեկտրականության վերածող կառույցներն են։ Սույն նախագծի ընթացքում, STEM լաբորատոր պայմաններում, կառուցվում է   հողմաէլեկտրակայանի փոքրացված մոդելը, որի օգնությամբ հնարավոր է գեներացնել էլեկտրաէներգիա։ նախագծի իրականացման արդյունքում աշակերտները եռաչափ միջավայրում մոդելավորում և 3D տպիչով տպագրում են հողմաէլեկտրակայինի բաղադրիչները։ Ինչպես նաև երեխաները գործնակում ծանոթանում են ֆիզիկա առարկայի էլեկտրականություն բաժնի հիմունքներին՝ ստեղծելով մի նախագիծ, որը սենյակային պայմաններում կարող է ունենալ իր հստակ կիրառությունը։

Եռաչափ մոդելավորումը և տպագրությունը ներկայումս արագ զարգացում ապրող ոլորտներ են, և լայնորեն կիրառվում են դպրոցական և արտադպրոցական STEM լաբորատորիաներում։ Նախագծի շրջանակներում աշակերտները մոդելավորում և տպագրում են հողմակայանի բաղադրիչները, և բոլոր հանգույցները միացնում եմ միմյանց։ 

Քամու էներգիան էլեկտրականի վերածելու համար անհրաժեշտ է ունենալ շարժիչ- գեներատոր, որի վրա պետք է ամրացված լինի պտուտակը։ Շարժիչ գեներատորների ընտրությունը և նրա տեղադրումը հողմակայինի ներսում իրականացվում են աշակերտները՝ հիմնվելով իրենց իսկ կողմից առաջարկված ինժեներական լուծումների վրա։ Երեխաները, կարող են ավելացնել լրացուցիչ էլեկտրոնային կոմպոնենտներ, ինչպիսիք են դիմադրությունը, պոտենցիոմետրը, LCD էկրանը և այլն։ Արդյուքում ֆիզիկա առարկայից ստացված տեսական գիտելիքները ամրապնդվում են գործնական աշխատանքներ իրականացնելով։ Նախագիծը կիրառելի է նաև սենյակային պայմաններում։ Նրա օգնությամբ հնարավոր է վերալիցքավորել փոքր չափսեր ունեցող մարտկոցներ և լուսավորել LED լամպեր։ 

«Փոքրիկ հողմաէլեկտրակայան» STEM նախագծերի նախատիպերը լայն կիրառություն ունեն և նաև վաճառվում են փաթեթ-հավաքածուների տեսքով։ Նախագիծը ուսուցողական է, ունի սահմանափակ կիրառական նշանակությունը և հեռանկարային է, քանի որ աշակերտները գեներացվող էլեկտրաէներգիայի հոսանքի ուժը մեծացնելու նպատակով կարող են առաջարկել տարբեր ինժեներական մտահաղացումներ և փորձարկել դրանք։

Այլ նախագծեր