STEM կրթության ապագան

STEM միջառարկայական կրթական ծրագրերը ներկայումս արագորեն զարգանում են։ Դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում հաճախակի են իրականացվում այնպիսի նախագեր, որի ընթացքում երեխաները ուսումնասիրում են տարբեր բնագիտամաթեմատիկական առարկաներ։ Աշակերտները կատարում են գիտափորձեր, մասնակցում են ինժեներական աշխատանքներին և կյանքի են կոչում իրենց սեփական մտահաղացումները։ Մեծանում է նաև արհեստական բանակության, մեքենայական ուսուցման և վիրտուալ իրականության տեխնոոգիաների կիրառության անհրաժեշտությունը STEM կրթակարգերում։  

STEM կրթության զարգացման արդի միտումներից է արհեստական բանականության(AI) և մեքենայական ուսուցման(ML) ինտեգրումը ուսումնական ծրագրերին, որը կարող է օգտակար լինել դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու տեսանկյունից։ AI գործիքներ կիրառելով հնարավոր է գեներացնել նոր մտահաղացումներ, առավել արագ գտնել անհրաժեշտ ինֆորմացիան, կատարել ծավալուն հաշվարկային գործողություններ և այն։

Վիրտուալ իրականության տեխնոլոգիաների(AR/VR) կիրառումը նույնպես թույլ է տալիս բարձրացնել դասապրոցեսսների արդյունավետությունը։ Նման տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս երեխաներին կատարել վիրտուալ լաբորատոր փորձարկումներ և իրականացնել վիրտուալ այցեր դեպի թանգարաններ ու գիտահետազոտական կենտրոններ։


Վերջին նորութունները