Հանդիպման օր տեղական համայնքներում

Հանդիպման օր կազմակերպելու գլխավոր նպատակն է ոլորտում քիչ ներգրավածություն ունեցող խմբերին ծանոթացնել STEM-ի զարգացման միտումների հետ և նրանց փորձել ներգրավել STEM կրթական համայնքին։ Այս միջոցառման շրջանակներում կազմակերպվում են սեմինարներ, որոնք օգնում են մասնակիցներին առավել մոտիկից բացահայտել STEM ոլորտը։ Օրվա ընթացքում քննարկումներ են ծավալվում ծրագրավորման, ռոբոտաշինության և ճարտարագիտության ոլորտներում առկա մարտահրավերների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացվում են STEM հաջողության պատմություններ։ Տարածքում գործում են տեղեկատվական տաղավարներ, որոնք խորհրդատվություն են տրամադրում STEM ոլորտում առկա մասնագիտական հնարավոր ուղիների վերաբերյալ։


Վերջին նորութունները